«Ափսոս, որ Մարիա Շարապովան չի մասնակցելու Ռիո-ի Օլիմպիական խաղերին». Անդրե Աղասի
46-ամյա ամերիկացին վստահ է, որ մեյջորների հնգակի չեմպիոնուհին ոչ դիտավորյալ է խախտել հակադոպինգային կանոնները: «Շարապովայի գործը շատ բարդ է: Սպորտի մաքրությունը պետք է պաշտպանել ամեն գնով, բայց դժվար է հավատալ այն բանին, որ Շարապովան դիտավորյալ է թույլ տվել այդպիսի սխալը: Դոպինգ թեստի անցկացումից մի քանի շաբաթ առաջ այդ նյութը դեռ արգելված չէր:
Շատ ափսոս, որ Շարապովան չի մասնակցելու Օլիմպիական խաղերին»,- ասել է Աղասին La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում:
Շարապովան որակազրկվել է 2 տարով մելդոնիումի ոչ դիտավորյալ օգտագործման պատճառով: CAS-ը կքննարկի Մարիայի բողոքը սեպտեմբերին, և նա չի մասնակցի Ռիո-ի Օլիմպիական խաղերին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը