![](/banners/BeFunky-design.jpg)
Հին հնդկական բաղադրատոմս
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/old-indian-medcine-fermented-lemon-heres-why-you-should-and-you-should-do.jpg)
Տարիներ առաջ Հնդկաստանի և Աֆրիկայի բնակիչներն օգտագործում էին կիտրոնը պահպանելու մի հրաշալի հնար:
Ֆերմենտացված կիտրոնն ունի սննդարար հատկանիշներ, այդ իսկ պատճառով չափազանց օգտակար է ամբողջ օրգանիզմի համար: Ֆերմենտացված կիտրոնով կարելի է համեմել միսը և այլ մթերքներ, եթե ցանկանում եք դրանք առավել օգտակար դարձնել:
Ինչպե՞ս ճիշտ ֆերմենտացնել կիտրոնը
Ի՞նչ է անհրաժեշտ
• Ծովի աղ (յուրաքանչյուր կիտրոնին՝ 1 ճ/գ)
• 4-6 կիտրոն
• Ապակե տարա
Կիտրոնի կեղևի վրայից հեռացրեք բոլոր ավելորդ հատվածները: Ապա կիտրոնի վրա X տառի նմանվող խորը ճեղք արեք:
Յուրաքանչյուր ճեղքի մեջ կես ճ/գ աղ լցրեք և ծածկեք կիտրոնը՝ ձեռքերով սեղմելով այն:
Ապակե տարայի հատակին աղ լցրեք, ապա կիտրոնները տեղադրեք տարայի մեջ:
Յուրաքանչյուր կիտրոնից հետո տարայի մեջ աղ ավելացրեք:
Երբ ավարտեք, թողեք կիտրոնը մնա տարայում 2-3 օր՝ օրական մեկ անգամ սեղմելով կիտրոնները, որպեսզի հյութը դուրս գա:
Հնդիկները հավատում են, որ այս ճանապարհով պատրաստված կիտրոններն առավել օգտակար են: Օգտագործեք դրանք՝ ձեր ճաշատեսակներն առավել համեղ դարձնելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը