![](/banners/BeFunky-design.jpg)
Ինչպես ազատվել օրգանիզմի պարազիտներից
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/just-use-these-2-ingredients-to-empty-all-deposits-of-fat-and-parasites-of-your-body-without-effort-1-600x269.jpg)
Յուրաքանչյուր խոհանոցում կան այնպիսի բաղադրիչներ, որոնց օգտակարության մասին անգամ չենք կռահում: Այդ բաղադրիչների շարքին են պատկանում մեխակն ու կտավատի սերմերը:
Այս երկու բաղադրիչների համադրությունը հրաշալի կերպով մաքրում է օրգանիզմը պարազիտներից և օգնում է ազատվել կուտակված ավելորդ ճարպերից:
Ի՞նչ է անհրաժեշտ
• 100 գ կտավատի սերմեր
• 10 գ չորացրած մեխակ
Երկու բաղադրիչներն էլ աղացեք, որպեսզի փոշիանման զանգված ստանաք:
3 օր շարունակ՝ առավոտյան ստացված խառնուրդից 2 ճ/գ ընդունեք: Կարող եք փոշին լուծել ջրում և խմել, կամ կարող եք ավելացնել ձեր նախաճաշին:
Կուրսը տևում է երեք օր: Երեք օր դադար տվեք և կրկնեք պրոցեդուրան:
Մեկ ամիս անց կնկատեք տարբերությունը: Այս երկու բաղադրիչների համադրությունը կօգնի ազատվել օրգանիզմի պարազիտներից և ավելորդ ճարպերից:
Չմոռանաք մեծ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր օգտագործել, քանի որ մարդն էներգիա ստանում է ուտելիքից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը