![](/banners/BeFunky-design.jpg)
Պատահարից 9 օր անց երեխա է մահացել
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/shtap6565656.jpg)
Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 9-ին, ժամը 19.45-ի սահմաններում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Գեղարդ-Գառնի ճանապարհին կորցրել էր կառավարումը և բախվել ճամփեզրի քարին ու կողաշրջվել, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հուլիսի 17-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված, 2005 թ. ծնված Աննա Մելիքյանը հուլիսի 16-ին, ժամը 23.00-ի սահմաններում, հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:
Քննությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանություն