
Ինչպե՞ս ազատվել եղունգների սնկից

Ognov կայքն առաջարկում է 3 բաղադրիչներից կազմված միջոց, որը կօգնի ազատվել այնպիսի տհաճ խնդրից, ինչպիսին է՝ եղունգների սունկը: Բոլորն էլ գիտեն, որ եղունգների սունկը տհաճ հոտի պատճառ է դառնում: Բացի այդ, մատների մաշկը գրգռվում է և քոր է առաջանում, վնասվում է եղունգների շերտը: Սակայն օրական 2 անգամ այս միջոցն օգտագործելով՝ կազատվեք ոտնաթաթի սնկից:
Բաղադրություն
- Սպիրտ
- Ջրածնի պերօքսիդ(перекись водорода)
- Քացախ
Հավասար քանակությամբ խառնեք բաղադրիչները: Խառնուրդը քսեք վնասված հատվածներին և թողեք մնա 15 րոպե: Պրոցեդուրայի ավարտին ոտքերը լվացեք մեծ քանակությամբ ջրով:
Եղունգների սնկային ինֆեկցիաների դեմ ժողովրդական բաղադրատոմսերը բավական արդյունավետ են: Արդեն իսկ առաջին օգտագործումից հետո զգացվում է տարբերությունը: Մեկ շաբաթ շարունակ՝ առավոտյան և երեկոյան, օգտագործեք այս խառնուրդն ու կարող եք մոռանալ սնկային ինֆեկցիայի մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը