Բաժիններ՝

ԵՄ­-ն մտադիր է Թեհրանում ներկայացուցչություն բացել

Արտաքին և անվտանգության հարցերով Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ԵՄ-­ն Թեհրանում ներկայացուցչություն է բացելու: Այս մասին նշված է Իրան­վեցնյակ համընդգրկուն համատեղ գործողությունների ծրագրի ստորագրման առիթով Մոգերինիի արած հայտարարության մեջ:

ԵՄ-­ն հիշեցնում է, որ մտադիր է զարգացնել հարաբերությունները Իրանի հետ, մասնավորապես առևտրի, էներգետիկայի, մարդու իրավունքների, ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման, միգրացիայի, շրջակա միջավայրի պահպանության, անդրազդային հանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում:

«Եվրոպական միությունն աջակցում է համագործակցության քայլ առ քայլ զարգացման ռազմավարությանը, որն իր ընդգրկմամբ ընդհանրական է: Այս մոտեցման համատեքստում ԵՄ­ն պատրաստվում է պատվիրակություն բացել Թեհրանում»,-­ նշված է Մոգերինիի հայտարարության մեջ:

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնությունը ձեռք էր բերվել մեկ տարի առաջ Իրանի և վեցնյակի (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս