
Մեսսին ընկել է դեպրեսիայի մեջ և ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դիտարկում է 2018թ. ամռանը, երբ լրանում է իր պայմանագրի ժամկետը, թիմից հեռանալու հնարավորությունը: Ըստ Cadena COPE-ի տեղեկության, 29-ամյա արգենտինացին արդեն վաղուց իրեն երջանիկ չի զգում Իսպանիայում և Կոպա-Ամերիկայի եզրափակչում Չիլիից կրած պարտությունից և Իսպանիայի դատարանի կողմից 21 ամսվա ազատազրկման դատապարտվելուց հետո ուղղակի ընկել է դեպրեսիայի մեջ և սկսել է մտածել ակումբից հեռանալու մասին:
Ավելի վաղ Մեսսին հայտարարել էր ազգային հավաքականում կարիերայի դադարեցման մասին:
«Վերջին իրադարձություններն ուժեղ ցնցեցին նրան և մղեցին փոփոխությունների մասին մտքերի: Նա շատ անհանգստացած է և իրեն հալածված է զգում: Մեսսիին աջակցելու «Բարսելոնայի» արշավը ոչ միայն չօգնեց նրան, այլ ավելի վշտացրեց»,- պատմել է իրավիճակին մոտ կանգնած աղբյուրը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը