
Կաթը բուժում է ցիստիտը

Կանանց մոտ ամենատարածված առողջական խնդիրներից մեկը ցիստիտն է: Ցիստիտի առաջացման պատճառները կարող են տարբեր լինել, օրինակ, ինֆեկցիաներ կամ դեղամիջոցների կողմնակի ազդեցություն:
Ցիստիտի նախանշաններն են ցավը, հաճախակի միզարձակությունը, անհանգստությունը:
Ցիստիտը կարելի է շատ հեշտ բուժել տան պայմաններում՝ ժողովրդական բաղադրատոմսերի միջոցով: budetezdorovy կայքն առաջարկում է կաթը՝ որպես ցիստիտի բուժման ամենաարդյունավետ միջոց:
3 լիտր կաթը եռացրեք: Տաշտի մեջ լցրեք մեկ մեծ բաժակ կաթ և ոտքերն իջեցրեք մեջը (կաթի ջերմաստիճանը պետք է բարձր լինի, սակայն տաքությունը պետք է հաճելի լինի ոտքերին) և գոտկատեղին տաք վերմակ գցեք:
Երբ կաթը սկսի սառչել, ևս մեկ բաժակ տաք կաթ ավելացրեք, ապա՝ ևս մեկը, և այսպես՝ այնքան ժամանակ, մինչև 3 լիտր կաթը վերջանա: Պրոցեդուրայի ավարտից հետո կարող եք կաթը դնել սառնարանում և օգտագործել հաջորդ պրոցեդուրայի ժամանակ:
Արդեն 3-րդ պրոցեդուրայից հետո կնկատեք, թե ինչպես է կաթն օգնել: Կաթի միջոցով ոտքերի տաքացումն արդյունավետ է նաև երիկամային ցավերի դեպքում:
Իզուր չէ, որ նախկինում կանայք կաթի լոգանքներ էին ընդունում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը