
Ձիթապտղի ծառի բուժիչ տերևները

19-րդ դարում ժողովրդական բժշկությունը բարձր ջերմության դեմ օգտագործում էր ձիթապտղի տերևները, մինչդեռ կանաչ ձիթապտղի ծառի տերևներից համեղ թեյ էին պատրաստում մալարիայի դեմ:
Ձիթապտղի ծառի տերևներն ունեն հզոր հակաբակտերիալ հատկություններ: Տերևները բուժում են այնպիսի առողջական խնդիրներ, ինչպիսիք են՝ սնկային ինֆեկցիաները, մենինգիտը, մարդու հերպես վիրուսը, հեպատիտ B-ն, մրսածությունը, Էպշտեին-Բարր վիրուսը, քրոնիկ հոգնածությունը, լուծը, միզասեռական օրգանների ինֆեկցիաները, ականջի ինֆեկցիաները:
Բացի այդ, ձիթապտղի տերևների մզվածքը չափազանց օգտակար է սրտի համար: Այն կանխարգելում է արյունատար անոթների վնասվածքները, պաշտպանում աթերոսկլերոզից:
Առողջությունը լավացնելու համար՝ չափազանց կարևոր է ոչ միայն ձիթապտղի յուղ օգտագործել, այլև՝ ձիթապտղի տերևի մզվածքը սննդակարգ մտցնել: Այն կարող եք ընդունել դեղահաբերի, յուղի կամ այլ միջոցով: Կարող եք ինքնուրույն պատրաստել մզվածքը՝ խառնելով ձիթապտղի տերևներն ու մեղրը:
Եթե յուղ եք օգտագործում, ապա պարզապես մի քանի կաթիլ լցրեք լեզվի վրա:
Ձիթապտղի տերևների մզվածքը հրաշալի կերպով կլավացնի առողջությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը