Բաժիններ՝

42 մլրդ դրամ՝ տոկոսների վճարմանը

Այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում ՀՀ պետական պարտքի գծով տոկոսավճարների մարմանը պետբյուջեից ուղղվել է ավելի քան 42 մլրդ դրամ։

Այդ թվում, 17.76 մլրդ դրամ ուղղվել է ներքին տոկոսավճարներին, 24.3 մլրդ դրամ՝ արտաքին տոկոսավճարներին։ Համեմատության համար նշենք, որ 2015 թվականի հունվար-մայիսին պետբյուջեից պետական պարտքի սպասարկմանն ուղղվել էր 30.9 մլրդ դրամ։

Նշենք նաև, որ միայն 2016-ի մայիսին պարտքի տոկոսավճարներին ուղղվել է շուրջ 3.2 մլրդ դրամ, որից 2.9 մլրդը՝ արտաքին տոկոսավճարներին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս