«ԲՀԿ-ն թող լինի ինկուբատոր». Միքայել Մելքումյան

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» Սամվել Բալասանյանին այս կամ այն ձևով չի սատարելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ խոսելով Գյումրիում առաջիկայում կայանալիք ընտրությունների մասին:

Նա հայտնեց, որ իրենք ունեն 8 հազարից ավելի լիցենզավորված անձինք, ու դա լրիվ բավարար է, որ իրենցից մեկին սատարեն:

«Մենք ասել ենք՝ Գյումրիի հետ կապված՝ կարևորը ԲՀԿ-ի համար տեղական կառույցի կարծիքն է, եթե տեղական կառույցը կգա՝ կասի, որ տեսնում են այսինչ թեկնածուին, կառաջադրենք: Գյումրիի հետ կապված կա առանձնահատկություն, մենք ունեցել ենք այնտեղ անդամ ուժեղ գործիչներ, որոնք հիմա ԲՀԿ-ում չեն, դա որոշակի կոնյունկտուրա է առաջացնում, բայց դեռ հարցը փակված չէ»,- նշեց Մ. Մելքումյանը:

Հարցին, թե ԲՀԿ-ից դուրս եկած նոր կուսակցություն ստեղծվեց, դա արդյոք չի՞ ջլատի ԲՀԿ-ն, ԲՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց. «ԲՀԿ-ին որևէ մեկը չի կարող ջլատել, ի՞նչ անենք, թող գնան, ԲՀԿ-ն թող լինի ինկուբատոր, թող մարդիկ գնան՝ ստեղծեն կուսակցություն»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով այն տեղեկություններին, որ հնարավոր է՝ ԲՀԿ-ի կողմից Արմեն Բադեյանն առաջադրվի Գյումրիում՝ Մ. Մելքումյանն ասաց, որ դա դեռ պետք է քննարկվի:

Տեսանյութեր

Լրահոս