Բաժիններ՝

Պորտուգալիա-Ուելս. խաղից առաջ

Եվրո-2016-ի Պորտուգալիա-Ուելս կիսաեզրափակինը անակնկալ էր ոչ միայն թիմերի երկրպագուների, այլև հենց ֆուտբոլիստների համար: Պորտուգալիայի հավաքականը ցուցադրեց ոչ այնքան հետաքրքիր ֆուտբոլ, բայց կարողացավ դուրս գալ եզրափակիչ: Իսկ ահա Ուելսի հավաքականի ֆուտբոլիստները զարմացրեցին բոլորին: Բելգիայի հավաքականին հաղթելուց հետո ուելսցիներն ունեն իրական հնարավորություն պատմություն կերտելու համար:

Պորտուգալիայի հավաքականն արդեն 6-րդ անգամ է հայտնվում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի մասնակիցների թվում: 1996 թվականից սկսած պորտուգալացիները բաց չեն թողել այս առաջնությունը: Եվրո-2016-ում պորտուգալացիների խաղը բարկացրեց շատերին: Ռոնալդուն և ընկերները կիսաեզրափակչում են՝ իրենց ակտիվում ունենալով 5 ոչ-ոքի: Պորտուգալացի լրագրողները հույս ունեն, որ գոնե Ուելսի հետ խաղում իրենց թիմը կկարողանա կիսաեզրափակչին արժանի խաղ ցուցադրել:

Իսլանդիայից հետո Ուելսն առաջնության երկրորդ բացահայտումն էր: Նման արդյունք ոչ ոք չէր սպասում, բայց ասել, որ ուելսցիներն անարժանորեն են տեղ գտել կիսաեզրափակչում, սխալ կլինի: Ուելսի հավաքականի ֆուտբոլիստներն իրենց պատմության մեջ առաջին անգամ են կիսաեզրափակչում և ամեն ինչ անելու են պատմական արդյունք ունենալու համար:

Ըստ բուքմեյքերների՝ խաղի ֆավորիտը Պորտուգալիայի հավաքականն է: Պորտուգալացիների հաղթանակի գործակիցը 2.21 է: Հիմնական ժամանակում ոչ-ոքի արդյունքի համար սահմանվել է 3,10 գործակիցը, իսկ Ուելսի հավաքականի հաղթանակի գործակիցը 3,84 է:

Կարդացեք նաև

Եվրոպայի 2016 թվականի առաջնության առաջին կիսաեզրափակիչը կկայանա այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 22:50-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս