Բաժիններ՝

Facebook-ում արդեն հնարավոր է գրառումները թարգմանել մեխանիկորեն

Facebook  սոցիալական ցանցը մշակել է մի համակարգ, ըստ որի՝ հնարավոր է թարգմանել գրառումները մի շարք լեզուներով: Այժմ հնարավոր է մեխանիկական թարգմանություններ կատարել 44 լեզուներով: Սա ընդլայնման միայն փորձարարական տարբերակն է և գործում է միայն այն օգտատերերի համար, ովքեր ցանց են մուտք գործել համակարգչից:

Այս ընդլայնմամբ Facebook-ն առաջին անգամ օգտագործում է արհեստական ինտելեկտի վրա հիմնված գործառույթ: Facebook-ի այս ընդլայնումն ամիսներ առաջ հասանելի էր միայն էջերի համար:
Ըստ տեղեկությունների՝ առաջիկա օրերին Instagram-ը և Twitter-ը ևս կգործարկեն այս ընդլայնումը:

Գործառույթը նախատեսված է բոլոր այն օգտատերերի համար, ովքեր չգիտեն անգլերեն: Այս միջոցով կայքի ներկայացուցիչները ցանկանում են ցանցում ներառել օգտատերերի ամբողջ աշխարհից՝ առանց լեզվական սահմանափակումների:

Սիրարփի Աղաբաբյան

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031