Բաժիններ՝

Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Արգենտինայի նախկին նախագահի տներում

Արգենտինայի իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Կիրշների տներում և գրասենյակներում, հայտնում է TASS-ը:

Օպերացիայի վիդեոկադրերը ցուցադրվել են Todo Noticias հեռուստաալիքի եթերում:
Telam գործակալության տվյալով՝ խուզարկություններ են անցկացվել Արգենտինայի միանգամից մի  քանի քաղաքներում, այդ թվում՝ Ռիո Գալիեգոսում, Էլ Կալաֆատեում և Էլ Չալտենում: Գործողության ընթացքում ոստիկանությունը փնտրել է Los Sauces ընկերության գործունեությանն առնչվող փաստաթղթեր, որն զբաղվել է անշարժ գույքի գործարքներով:

Կիրշները խուզարկություններն անվանել է քաղաքական հետապնդման հետևանք:
«Արգենտինայում վաղուց չէր եղել իշխանության նման չարաշահում և քաղաքական հետապնդում, ես կասեի՝ մի քանի տասնամյակ շարունակ»,- գրել է նա Facebook-ի իր էջում:

Ֆերնանդեսը ներկայում միանգամից մի քանի գործի ֆիգուրանտ է: Նա մեղադրվում է փողերի լվացման և ապօրինի կերպով հարստանալու մեջ: Նա նաև կասկածվում է Արգենտինայի Կենտրոնական բանկի ﬔքենայություններին առնչություն ունենալու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս