Բաժիններ՝

Քերին ու Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հունիսի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Trend գործակալությունը:

Զրույցի ընթացքում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում վերջին շրջանում կատարված աշխատանքը, ընդգծվել է, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին հաղորդվել է նոր դինամիկա:

Ջոն Քերին և Իլհամ Ալիևը քննարկել են նաև Ղարաբաղյան բանակցային գործընթացի հեռանկարները:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել ադրբեջանա-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հաջող զարգացումից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031