
ԼՂ հակամարտության հարցը կքննարկվի այսօր Թբիլիսիում բացվող ԵԱՀԿ ԽՎ-ի ամառային նստաշրջանում

Այսօր Թբիլիսիում բացվում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 25-րդ ամառային նստաշրջանը, որը անցկացվելու է «Խորհրդարանական համագործակցության 25 տարի. Վստահության ամրապնդում երկխոսության միջոցով» կարգախոսի ներքո, հայտնում է APA գործակալությունը:
Բացման արարողությանը հանդես կգան Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան, Գերմանիանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Նստաշրջանի ընթացքում 50 երկրի շուրջ 300 խորհրդարանական կքննարկեն այսօրվա դրությամբ ամենաարդիական հարցերը՝ կապված անվտանգության, մարդու իրավունքների, տնտեսության և այլ ոլորտների հետ, կընդունեն բանաձևեր:
Քննարկման հիմնական թեմաները լինելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին սրացումները, Ուկրաինայի ճգնաժամը, Վրաստանի ձգձգվող հակամարտությունները, Ղրիմում հիմնարար ազատությունները և այլն: