
Պուտինն Օլանդին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման արդյունքների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին տեղեկացրել է Ղարաբաղյան կարգավորման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման արդյունքների մասին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Վլադիմիր Պուտինն իրազեկել է Ֆրանսուա Օլանդին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի, հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպման արդյունքների մասին»,- ասված է հաղորդագրությունում:
«Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները հույս են հայտնել, որ այդ հանդիպման ժամանակ ձեռք բերված արդյունքները կնպաստեն խաղաղ գործընթացի առաջխաղացմանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակում այդ կարևոր ուղղությամբ»,- հայտնում է Կրեմլը:
Բացի այդ՝ Պուտինն ու Օլանդը քննարկել են նաև միջազգային օրակարգի մի շարք այլ արդիական հարցեր, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորումը: