
«Գահերի խաղը» սերիալի նկարահանումները մոտ են ավարտին. CNN

Աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող սերիալներից մեկի՝ «Գահերի խաղի» (Game of Thrones) նկարահանումները մոտենում են ավարտին: Մնացել Է 13 դրվագ: Այս մասին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերությունը վկայակոչում է հարցազրույցը «Գահերի խաղի» պրոդյուսերի եւ սցենարիստի՝ Դեւիդ Բենիոֆի եւ Դենիել Ուայսի հետ: Նրանց խոսքով՝ սերիալի նկարահանումներն ավարտական փուլի սկզբում են:
HBO ալիքի «Գահերի խաղը» դրամատիկական սերիալն ստեղծվել է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» վիպաշարի մոտիվներով: Առաջին սեզոնի պրեմիերան կայացել է 2011 թվականի ապրիլի 17-ին: Սերիալն ամեաթանկ նախագծերից մեկն է ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ եւ ամենախոշորբյուջետայինը ֆանտազիա ժանրում: Իր գոյության հինգ տարում «Գահերի խաղն» արժանացել է բազմաթիվ պարգեւների, այդ թվում՝ «Էմմի» մրցանակի 26 արձանիկների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` EPA