
Ոստիկանները ներխուժել են Կարո Եղնուկյանի բնակարան. «Ա1+»

«Ա1+»-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն այսօր ներխուժել են Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի բնակարան, որպեսզի բերման ենթարկեն նրա կնոջը՝ Ռուզաննա Եղնուկյանին։ Վերջինս մարտ ամսին ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի ակցիայի ժամանակ վնասվածք էր ստացել եւ ներգրավվել գործով որպես տուժող։
Պարոն Եղնուկյանի խոսքով՝ իր կինն արդեն երկու անգամ քննիչի մոտ ցուցմունք է տվել եւ ասել, որ այլեւս չի մասնակցելու դատերին, ցուցմունք չի տալու, քանի որ ասելիք չունի։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: