Շտայնմայերն այցելել է Երևանում ԵԱՀԿ-ի գրասենյակ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հունիսի 30-ին այցելել է ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակ:ԵԱՀԿ գրասենյակից տեղեկացնում են, որ Շտայնմայերին ընդունել է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար դեսպան Արգո Ավակովը:

«Երևանի գրասենյակը սերտորեն համագործակցում է Հայաստանում պետական կառույցների ու քաղաքացիական հասարակության հետ և ողջունում է ԵԱՀԿ գործող նախագահի այցը: Հայաստանում քաղաքացիական հասարակությունը կարևոր դերակատարություն ունի ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության ավելացման, ոստիկանություն-հասարակություն համագործակցության բարելավման, կանանց և երիտասարդների ներգրավման, ինչպես նաև մեդիայի ազատության գործում»,- ասել է Ավակովը:

ԵԱՀԿ գործող նախագահ Շտայնմայերը իր գնահատանքի խոսքն է ասել երևանյան գրասենյակի գործունեությանը և բարձր է գնահատել գրասենյակի համագործակցությունը հայաստանյան կառույցների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930