Բաժիններ՝

Երևան է ժամանել ՀՀ քաղաքացիներին տեղափոխող 2-րդ չվերթը

Հունիսի 30-ին գիշերվա ընթացքում 2-րդ անգամ ՌԴ ԱԻ նախարարության ԱՆ-148 ինքնաթիռը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց ժամը 07.55-ին` Հայաստան տեղափոխելով ևս 48 մարդու: ՀՀ ԱԻՆ բժշկական և հոգեբանական ծառայությունները շարունակում են հերթապահել օդանավակայանում և համապատասխան օգնություն են ցուցաբերում հատուկ չվերթով ժամանող մեր հայրենակիցներին:

Հյուսիսային Օսիայից Երևան իրականացվող հատուկ չվերթների ուղևորներին ուղեկցել են Ռուսաստանում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, գնդապետ Արտակ Ղազարյանը, ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ներկայացուցիչները և բժիշկները` ուշադրության կենտրոնում պահելով հղի կանանց և երեխաներին:

5387

***

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

5380

Ժամը 02.20-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք էր կատարել ՌԴ ԱԻՆ ինքնաթիռի 1-ին չվերթը, որը Հայաստան էր տեղափոխել Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված 48 քաղաքացու:

5379

***

ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը «Զվարթնոց» միջազային օդանավակայանում իրականացնում է հերթապահություն, և չվերթների ժամանման մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

5378

ՌԴ ԱԻՆ մեր գործընկերները տեսանյութ են տրամադրել Վլադիկավկազի օդանավակայանից մեր հայրենակիցների տեղափոխման վերաբերյալ, որը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս