Բաժիններ՝

Ստամբուլի օդանավակայանի ահաբեկիչը հայտնվել է տեսանյութում

Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում երևում է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում հարձակում իրականացրածներից մեկը: Տեսագրության կադրերում երևում է, թե ինչպես է նա գործի դնում պայթուցիկ սարքը: Տեսանյութը հրապարակվել է Twitter-ում, տեղեկացնում է rbc.ru-ն:

Տեսագրության համաձայն՝ ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործի է դրել՝ պառկած հատակին: Մինչ այդ նրան փորձել է վնասազերծել սպիտակ վերնաշապիկ և սև անդրավարտիք հագած տղամարդը, որը, ենթադրաբար, եղել է օդանավայականի աշխատակիցներից:

Ավելի վաղ համացանցում հայտնվել էր համակարգչի մոնիտորը պատկերող տեսանյութ, որում պատկերված է պայթյունի պահի տեսագրությունը: Կադրերում երևում է, թե ինչպես է լսվում պայթյունի ձայնը, ինչպես են պայթյունի էպիկենտրոնում հայտնված մարդիկ փախչում:

Աթաթուրքի օդանավակայանի ահաբեկչության զոհեր, ըստ տարբեր տվյալների, դարձել է 31-32 մարդ:

Տուժել է ընդհանուր առմամբ 147 մարդ:

Պայթյունի պատասխանատվությունը ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել, սակայն Dogan գործակալության աղբյուրը հայտնել է, որ հարձակման հետևում կանգնած է ԴԱԻՇ-ը:

https://www.youtube.com/watch?v=UFE9AgBSQ1Q

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս