Ինչո՞ւ մինչ այս պահը ՀՀ և ԼՂ միջև ռազմական փոխօգնության համաձայնագիրը չի կքնվել

Այսօր ԱԺ արտահերթ նիստում Հայաստանի և Ռուսաստանի միջև միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու համաձայնագրի քննարկման ժամանակ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը տեսակետ հայտնեց, որ ղեկավարման ֆունկցիաների բաժանումը լղոզված է: Ըստ նրա` նաև անտեսվում է ԼՂ նկատմամբ մեր դաշնակից երկրների պարտավորությունների սահմանափակումը, նաև շահերի բախման առումով խնդիր կունենանք Իրանի, Վրաստանի հետ, նաև սահմանափակում ենք այլ ուղղություններով համագործակցությունը:

ՀՀ ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը հավաստեց, թե լրացուցիչ հնարավորություն է ձեռք բերվում ՀՀ սահմանների մասով ավելի էֆեկտիվ պաշտպանության և տարանջատման խնդիր չկա: Ըստ նրա` նաև լղոզվածության խնդիր չկա, իսկ հարևանների հետ խնդիր չենք ունենա. «այլ խաղացողների հետ հնարավորությունները չի նվազեցնում, սա մեր ընդհանուր համագործակցության շրջանակներում է: Հակառակն է»:

Ա.Նազարյանը անպատասխան թողեց Խ.Քոքոբելյանի հարցադրումը, թե ինչո՞ւ մինչ այս պահը չի կքնվել ՀՀ և ԼՂ միջև ռազմական փոխօգնության համաձայնագիրը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս