
«Կորոշեմ հետագա անելիքներս ֆեդերացիայի նախագահի հետ զրուցելուց հետո»

Վիսենտե Դել Բոսկե Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը դեռ հրաժարական չի տվել:
«Իհարկե, մենք հույս ունեինք, որ առաջ կգնանք, բայց չստացվեց: Մենք երկչոտաբար էինք գործում առաջին խաղակեսում, չունեինք վստահություն: Երկրորդ խաղակեսում փորձեցինք ավելի ռիսկով խաղալ, սկսեցինք պահեր ստեղծել, բայց գոլ չխփեցինք: Իտալացիները ուղղակի ավելի լավն էին, նրանց ցանկանում եմ ամենայն բարիք:
Ինչ վերաբերում է իմ ապագային թիմում, ապա պետք է խոսեմ ֆեդերացիայի նախագահի հետ և մենք կընտրենք ամենալավ տարբերակը մեր հավաքականի համար»,- ասել է Դել Բոսկեն:
Երկուշաբթի իսպանացիները Եվրո-2016-ի 1/8 եզրափակչում 0:2 հաշվով պարտվեցին Իտալիայի հավաքականին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը