Բաժիններ՝

Լիտվան կոչ է արել չշտապեցնել Բրիտանիային՝ արագ լքել ԵՄ-ն

Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը կոչ է արել չշտապեցնել Բրիտանիային՝ կապված Եվրամիությունից դուրս գալու հետ, հայտնում է BBC-ն:

Ելույթ ունենալով Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Լինկյավիչուսը հայտարարել է, որ այդ հարցը քննարկել է Բալթյան երկրների և Սկանդինավիայի իր գործընկերների հետ, և նրանք համաձայնեցրել են իրենց դիրքորոշումը Մեծ Բրիտանիայի նկատմամբ:

«Մենք կցանկանայինք պահպանել այն, ինչ դեռ չի քանդվել, այն, ինչ դեռ հնարավոր է պահպանել»,- ընդգծել է լիտվացի դիվանագետը:

Նա հավելել է, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալով՝ Եվրամիությանը ավելի դժվար կլինի սկզբունքային դիրքորոշում ունենալ Ռուսաստանի նկատմամբ:
Լիտվայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Ֆրանսիայի և Գերմանիայի կոչերը՝ մշակել ավելի ճկուն մոտեցում այդ հարցի նկատմամբ, «չափազանց ոչ կառուցողական են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս