Բաժիններ՝

Իմ կյանքն ապրել եմ այնպես, որ հանկարծ ու հանկարծ այդ ճանապարհին ինչ-որ մեկին չցավեցնեմ. Հրաչուհի Ութմազյան. Life.panorama.am

«Բարև 30, մենք հանդիպեցինք». ահա այսպես է Հրաչուհի Ութմազյանը ողջունել իր 30-ին, որը բոլորեց երեկ՝ հունիս 26-ին: Հաղորավարուհին վստահեցնում է՝ այն քիչ աղջիկներից է, ում թվերը չեն վախեցնում.

«Հետաքրքիր զգացողություններ ունցեա ծնունդիցս մեկ օր առաջ, երբ հասկացա, որ դա իմ 20-ականների վերջին օրն է, որ այդ տասնամյակն այլեւս չի կրկնվելու, բայց պետք է ասեմ, որ միշտ սպասել եմ իմ 30-ամյակին, եւ այն եզակի աղջիկներից եմ, ով թվերով չի ապրում, թվերն ինձ բացարձակ չեն վախեցնում: Հասկանում եմ, որ որոշ բաներ են փոխվել իմ մեջ արժեհամակարգի եւ ինքնաճանաչողության տեսքով: Հիմա ես շատ ավելի հասուն ու լավն եմ, քան մի տարի առաջ, վստահ եմ նաեւ, որ մի քանի տարի անց էլ նույնն եմ ասելու, ամեն դեպքում՝ հուսամ, որ այդպես կմտածեմ»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Հրաչուհին ու շարունակեց.

«Ուրախ եմ, որ 30-ում հետ նայելով՝ հասկանում եմ, որ շատ բաներ եմ հասցրել անել, գուցե ավելին, քան շատեր կարող էին, եւ սա հաստատ եմ ասում՝ առանց սուտ համեստության: Հետ նայելով՝ ոչինչ չէի փոխի, սա էլ ապրածդ գնահատելու կարեւոր արժեք է: Ինչ էլ որ արել եմ, իմն էր, ուրեմն այդ ճանապարհով պետք է անցնեի: Իսկ հիմա ավելի եմ գնահատում այն, ինչ ունեմ, այն մարդկանց, ում ունեմ իմ կյանքում, այս տարիքում ավելի հստակ եմ տարբերում թացը չորից, իսկականը՝ ստից: Հասկացել եմ, որ փոքրիկ խնդիրների հետեւից ընկնել պետք չէ, որովհետեւ միշտ էլ ամենավատից հետո կա ավելի վատ եւ նույն կերպ ամենալավից հետո էլ կա ավելի լավը, ինչպես եւ հիշել է պետք, որ վատից հետո էլ միշտ գալիս է լավը, եւ երբեք ոչինչ չի փոխվելու, երբ խնդիրները դարձնենք մեծ մի բան ու տառապենք դրա համար: Ես գիտեմ, որ յուրաքանչյուր խնդիր լուծվում է այն ժամանակ, երբ գալիս է դրա ժամանակը, դա կլինի այն պահին, երբ ճիշտ է քեզ համար: Իրականում ես առաջ անհամբեր էի, բայց հիմա կարողացել եմ գալ այն գիտակցմանը, որ ամեն ինչ ունի իր ճիշտ ժամանակն ու Աստծո որոշումները շատ ավելի ճիշտ են, քան մեր ցանկությունները»:

Այս թեմայի շուրջ հաղորդավարուհին հիշեց Անտուան դե Սենտ-Էկզյուպերի «Աղոթք»-ը.

«Իմ կյանքում միշտ, իսկ հիմա հատկապես հաճախ եմ հիշում Անտուան դե Սենտ-Էկզյուպերի նամակը Աստծուն, երբ խնդրում էր իրեն սովորեցնել փոքրիկ քայլեր արվեստը: 30-ին մոտ ավելի ես սկսում հասկանալ այդ փոքրիկ քայլերի արվեստը, դրա դերն ու արժեքը,- հավելեց 30-ամյա Հրաչուհին ու ընդգծեց.

«Իմ կյանքն ապրել եմ այնպես, որ հանկարծ ու հանկարծ այդ ճանապարհին ինչ-որ մեկին չցավեցնեմ, սա ամենաբարդն է՝ անցնել ու չցավեցնել: Գուցե եղել են պահեր, որ ցավեցրել եմ, բայց չեմ զգացել, բայց եթե գիտակցել եմ, ուրեմն անպայման ասել եմ իմ ներողությունը, շնորհակալությունն ու իմ «սիրում եմ»-ը. Սրանք շատ կարեւոր են ինձ համար, կարեւոր է այդ պահին ասել, որ չուշանալ: Իմ այս գիտակցման համար է երեւի, որ ընկերներս ու կոլեգաներս արդեն տարիներով են ինձ հետ, որովհետեւ ես կամ, քանի դեռ իրենք իմ կողքին են: Իսկապես մեծագույն երջանկություն ու պատիվ է, երբ շուրջդ ունես մարդիկ, ովքեր իրենց կյանքի ճանապարհը ուզում են քեզ հետ անցնել»:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս