«Եթե ՀՀԿ-ն ԱԺ ընտրություններում անհաջողության մատնվի, ես ի՞նչ ունեմ այլևս քաղաքականության մեջ անելու». Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կհաղթի խորհրդարանական ընտրություններում: «Ռոյթերզ»-ին տված հարցազրույցում, Ս. Սարգսյանն ընդգծում է՝ թե Հանրապետականի պարտության դեպքում քաղաքականության մեջ անելիք այլևս չի ունենա, ապա բացառում դրա հնարավորությունը։

«Եթե կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում անհաջողության մատնվի, ես ի՞նչ ունեմ այլևս քաղաքականության մեջ անելու»,- ասել է նախագահը։

Լրագրողի ճշտող հարցի՞ն, թե նման բան ակնկալում է, նախագահն արձագանքում է ծիծաղով. «Ոչ»։

Անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը՝ Ս. Սարգսյանն ասել է. «Մենք պայմանավորվել ենք, որ այդ հանդիպումները՝ եռակողմ ձևաչափով, կլինեն շարունակական և դրանք կգան լրացնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930