
Մոլդովայի նախկին վարչապետը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

Մոլդովայի նախկին վարչապետ Վլադ Ֆիլատը կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել է 9 տարվա ազատազրկման, հայտնում է BBC-ն:
Քիշնևի դատարանը նրան տուգանել է նաև մոտ 3700 դոլարով, վճռել առգրավել նրա գույքի մի մասը և զրկել 5 տարվա ընթացքում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
Մեղադրող կողմը Ֆիլատի համար պահանջում էր 19 տարվա ազատազրկում:
Մոլդովայի նախկին վարչապետը կալանավորվել էր 2015թ. հոկտեմբերին, այն բանից հետո, երբ Մոլդովայի խորհրդարանը քվեարկել էր նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին:
Նրան կասկածում են մոլդովական 3 բանկերից 1 մլրդ դոլարի անհետացման մեջ: