Բաժիններ՝

ԵՄ անվտանգության նոր ռազմավարությունը նախատեսում է ՌԴ-ի հետ համագործակցություն. FT

ԵՄ անվտանգության նոր ռազմավարությունը նախատեսում է ՌԴ-ի ներգրավում ընթացիկ խնդիրների քննարկման ժամանակ, գրում է Financial Times թերթը:

Փաստաթղթի նախագիծը վկայում է Brexit-ից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման մասին: Դրանում ասվում է, որ «ԵՄ-ն ու Ռուսաստանը փոխկապակցված են», թեև նշվում է միասնական և համակարգված պատասխան» տալու անհրաժեշտության մասին Մոսկվայի կողմից «ռազմավարական մարտահրավերին», նշում է թերթը:

«Մենք կներգրավենք Ռուսաստանին տարաձայնությունների քննարկման մեջ և կհամագործակցենք, եթե մեր շահերը համընկնեն»,- թերթը մեջբերում է հատված փաստաթղթից:

2003 թվականից հետո ԵՄ անվտանգության առաջին ռազմավարությունը ուղղված է ԵՄ անդամ երկրների սերտ համագործակցությանը պաշտպանության ոլորտում, որը մասնավորապես նախատեսում է միջազգային կենտրոնակայանի ստեղծում «գոյության ճգնաժամի» ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930