Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նոր տեղակալ ունի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը որոշում է կայացրել Ռոուզ Գետեմյուլլերին նշանակել իր նոր տեղակալ, հայտնում է rg.ru-ն:

Այս պաշտոնում նա փոխարինելու է Ալեքսանդր Վերշբոուին:
«Ես ուրախ եմ Գետեմյուլլերին նշանակել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ: Նա հարուստ փորձ ունի միջազգային անվտանգության ոլորտում»,- գրել է Ստոլտենբերգը Twitter-ի իր միկրոբլոգում:

ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն իր հերթին հայտնել է, որ Գետեմյուլլերը իր նոր պարտականությունների կատարմանը կանցնի այս տարվա հոկտեմբերին:

Մինչ ՆԱՏՕ-ում նշանակումը նա զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների և միջազգային անվտանգության հարցերով տեղակալի պաշտոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930