Բաժիններ՝

ԵԱՀԿ գործող նախագահը հունիսի 30-ին կայցելի Ադրբեջան

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հունիսի 30-ին կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին:

Այդ օրը Շտայնմայերը պաշտոնական հանդիպումներ կունենա:
Հանդիպման հիմնական թեմաները լինելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու Ադրբեջան-ՆԱՏՕ համագործակցությունը:

Մինչ Ադրբեջան ժամանելը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կայցելի Հայաստան: Վերջինս Երևան կժամանի հունիսի 29-ին:

Հարավային Կովկասի երկրների այցի շրջանակում պլանավորվում է նաև նրա այցը Վրաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930