
«Մեծ Բրիտանիան վերականգնում է քաղաքական մեկուսացման իր ավանդույթը»

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ ԵՄ-ի կազմից դուրս գալով Մեծ Բրիտանիան վերականգնում է քաղաքական մեկուսացման իր ավանդույթը: Նրա խոսքով՝ պատմության ընթացքում Մեծ Բրիտանիան միշտ հեռու է կանգնել Եվրոպայից, և երբ այնտեղ բախվել են տարբեր ուժեր, նա «սպասել է և միայն վերջին պահին հասել՝ օգնելով թույլին»: Լ. Շիրինյանի դիտարկմամբ՝ Մեծ Բրիտանիայի այդ քայլից հետո Գերմանիան դառնում է Եվրոպայի կարևորագույն նշանակություն ունեցող պետություն:
Անդրադառնալով Հռոմի պապի այցին՝ Լևոն Շիրինյանը նշեց, որ այն քրիստոնեական հավատքի յուրօրինակ վերածնունդ է:
«Հռոմի պապը ոչ միայն բարոյական կերպարով է շատ հզոր, այլև տեսականորեն պատրաստված մարդ է: Նրա այցը Հայաստան մեծ նշանակություն ունի, որը ոչ ոք չպետք է թերագնահատի: Մենք պետք է այս այցի տերը լինենք, միայն այդ դեպքում այցի արդյունքները կկարողանանք տեսնել»,- ասաց Լ. Շիրինյանը: