
55 բեռնատարներով բարձված լաստանավը «Փոթի» նավահանգստից արդեն ուղևորվել է դեպի Նովոռոսիյսկ

Թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման նպատակով 55 բեռնատարներով բարձված լաստանավը «Փոթի» նավահանգստից արդեն ուղևորվել է դեպի Նովոռոսիյսկ:
Բեռնափոխադրումները շարունակվում են, դրանք իրականացվում են երկօրյա պարբերականությամբ, երկու ուղղություններով:
Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետի փակման պատճառով «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երեք լաստանավ` հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումն իրականացնելու նպատակով:
Պտուղ-բանջարեղենի արտահանումների գործընթացն անխափան իրականացնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում է արտահանողներին այս ընթացքում օգտվել վերոնշյալ այլընտրանքային ուղուց, որը շուրջ 300 կմ-ով կրճատում է ընդհանուր ճանապարհը:
Լաստանավով «Փոթիից» Նովոռոսիյսկ մեկ բեռնատար մեքենայի փոխադրման արժեքը կազմում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել «Սպայկա» ընկերություն` 010 444470, 060 704444 կամ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն` 055 541 968 հեռախոսահամարներով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին