
Անթալիայում անտառային հրդեհների պատճառով զբոսաշրջիկներին տարհանում են

Անթալիայի մերձակայքում ծագած անտառային հրդեհներն իշխանություններին ստիպել են սկսել մի քանի հանգստավայրերի զբոսաշրջիկների տարհանումը, հայտնում է Hurriyet պարբերականը:
Խոսքը Կամլուկա և Օլիմպոս հանգստավայրերի մասին է: Իշխանությունները դեռ չեն կարող ասել, թե կրակի դեպի որ կողմը կտարածվի:
Тurkiye պարբերականի տեղեկություններով երկրի իշխանությունները հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավել են մոտ 700 մարդու: