Հռոմի Պապը խոստացել է ադրբեջանցիներին պատմել այն ճշմարիտի մասին, որ տեսել է Հայաստանում
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Հայաստան այցից հետո խոստացել է ադրբեջանցիներին պատմել այն ճշմարիտի մասին, որ տեսել է: Նա Հայաստանից Վատիկան վերադառնալու ճանապարհին պատասխանել է լրագրողների հարցերին` ի թիվս այլոց անդրադառնալով նաև Հայաստանին և Ադրբեջանին ուղղված հաշտեցման կոչին: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչ կասի նա Ադրբեջանին, երբ շաբաթներ անց այցելի այդ երկիր, Պապը պատասխանել է.
«Ես կխոսեմ ադրբեջանցիների հետ այն ճշմարիտի մասին, որը տեսել եմ, նրա մասին, ինչ զգացել եմ, և ես նաև կքաջալերեմ նրանց: Ես կասեմ ձեզ հետևյալը` մի փոքրիկ հողակտորի համար խաղաղություն չհաստատելը, որովհետև դա մեծ խնդիր չէ, ինչ-որ մութ բան է նշանակում, այնպես չէ՞: Սակայն ես ասում եմ բոլոր հայերին և ադրբեջանցիներին. գուցե նրանք չեն կարողանում համաձայնության գալ խաղաղության հասնելու ուղիների հարցում, և այս խնդրի շուրջ նրանք պետք է աշխատեն: Սակայն ես չգիտեմ, թե էլ ինչ ասել… Այս պահին հենց դա է բխում իմ սրտից` միշտ դրականորեն փորձել գտնել կենսական լուծումներ, որոնք առաջ են տանում»,- ասել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը: