Բաժիններ՝

Թայսոն Ֆյուրին կասկածվում է դոպինգի օգտագործման մեջ

Եթե արգելված նյութերի օգտագործման փաստն ապացուցվի, ապա բրիտանացին կզրկվի բոլոր տիտղոսներից և կորակազրկվի:

Ինչպես հաղորդում է The Mirror-ը, 2015թ. փետրվարից մինչև մարտն ընկած ժամանակահատվածում Կլիչկոյի հետ մարտից առաջ Ֆյուրիից վերցված դոպինգ նմուշում հայտնաբերվել են նանդրոլոնի անաբոլիկ ստերոիդի հետքեր:

Ըստ պարբերականի տվյալների, դրական արդյունք է տվել Թայսոն Ֆյուրիի եղբոր՝ Խյուիի դոպինգ նմուշը:

«Մենք չէինք կարող թույլ տալ, որպեսզի Թայսոնը մենամարտեր Կլիչկոյի հետ՝ 100 տոկոսով վստահ չլինելով նրա մաքրության մեջ»,- ասել է բրիտանացու պրոմոուտեր Միկ Հենեսին:

Անցյալ տարվա նոյեմբերի 28-ին Թայսոն Ֆյուրին հաղթեց ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյին և նվաճեց IBF, IBO, WBO և WBA չեմպիոնական գոտիները:

Ռևանշ-մենամարտը պետք է կայանար հուլիսի 9-ին Մանչեսթերում, սակայն հետաձգվեց մինչև հոկտեմբեր՝ բրիտանացու ոտնաթաթի վնասվածքի պատճառաբանությամբ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս