Բաժիններ՝

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Հռոմի պապի հայաստանյան այցի վերաբերյալ

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված Հայաստանում  Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ. հայկական ջարդերը Հայոց ցեղասպանություն որակելու հետ:

Թուրքական Anadolu գործակալությունը տեղեկացնում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Հռոմի պապի հայտարարությունը՝ դրանք համարելով «անընդունելի»:

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության ﬔջ ասվում է, թե Հայաստան կատարած այցի ընթացքում Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելը, Ցեղասպանության մասին հայտարարությունը, Աﬔնայն Հայոց կաթողիկոսի հետ համատեղ հայտարարությունը հաստատում են «Հռոմի պապի անվերապահ աջակցությունը 1915 թվականի հարցում պատմական իրողություններին չհամապատասխանող հայերի պնդումներին»:

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, թե Հռոﬕ պապի հայաստանյան այցը «չի նպաստել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930