
«Իտալիայի հավաքականը չի պատրաստվում լինել մահվան մատնված գառնուկ». Անտոնիո Կոնտե

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Եվրո-2016-ի 1/8 եզրափակչում Իսպանիայի հավաքականի դեմ կայանալիք խաղից առաջ կիսվել է իր սպասումներով: Հանդիպումը տեղի կունենա հունիսի 27-ին:
«Բոլորը խոսում են պաշտպանության մասին, այն մասին, որ մենք պետք է զգույշ լինենք, բայց ես ուզում եմ, որպեսզի Իսպանիան զգուշանա մեր խաղից: Մենք չենք պատրաստվում լինել մահվան մատնված գառնուկներ: Իսպանացիները ստիպված կլինեն ապացուցել, որ իրենք ավելի լավն են մեզանից: Մեր պաշտպանությունը լավ կազմակերպված է, բայց դա վերաբերում է նաև հարձակմանը: Պետք է փորձել սենսացիա մատուցել»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը