
Իսրայելն ու Թուրքիան պայմանավորվել են նորմալացնել հարաբերությունները. աղբյուր

Իսրայելն ու Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել նորմալացնել հարաբերությունները, գրում է Reuters-ը:
Այս մասին հայտնել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:
Թուրքիայի ԱԳՆ-ն, ինչպես նշվում է, դեռ ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել:
Երկու երկրների միջև կապերի վերականգնման մասին պաշտոնական հայտարարություն, ինչպես սպասվում է, կարվի այսօր:
Այս տարվա ապրիլին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե Թուրքիան և Իսրայելը զգալի առաջընթաց են գրանցել հարաբերությունների նորմալացման առումով:
Նախկինում երկու երկրները ռազմավարական գործընկերներ էին, սակայն հարաբերությունները փչացան 2010թ., երբ իսրայելցի ծովային հետևակները սպանեցին Պաղեստինին աջակցող 10 թուրք ակտիվիստի: