Էրդողանն առաջարկել է Թրամփի անունը ջնջել Ստամբուլի երկնաքերի վրայից. WSJ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել վերանվանել Trump Tower աշտարակը, որը Ստամբուլի գործարար շրջանում կառուցվել էր ամերիկյան երկնաքերի նմանությամբ, քանի որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուն իրեն «իսլամաֆոբ» հայտարարություններ է թույլ տվել, գրում է The Wall Street Journal-ը:
Էրդողանի տեսակետից Թրամփն «անհանդուրժող է Ամերիկայի մուսուլմանների նկատմամբ» (has no tolerance for Muslims in America) և այդ իսկ պատճառով նրա անունը «պետք է օպերատիվորեն ապամոնտաժվի (it must be swiftly taken down) աշտարակներից մեկի վրայից:
Tower Trump բնակելի և բիզնես համալիրը կառուցվել է թուրքական Dogan Sirketler Grubu Holding AS ընկերության կողմից 2012 թվականին: Այն բաղկացած է երկու՝ 37 և 39 հարկանի երկու աշտարակից:
Համալիրը կառուցվել է Դոնալդ Թրամփին պատկանող ընիերության ֆրանշիզով: Դրա բացմանը ներկա է եղել նաև անձամբ Էրդողանը: