
ԱՄՆ-ում գնացքի և մեքենայի բախման հետևանքով երեխաներ են զոհվել

ԱՄՆ Կոլորադո նահանգում բախվել են ուղևորատար գնացքն ու ավտոմեքենան, հայտնում է NBC News-ը:
Բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, մահացել է 5 մարդ, որոնք գտնվել են ավտոմեքենայում: Նրանց թվում եղել է 4 երեխա, 1 մարդ կարողացել է փրկվել:
Քննիչների խոսքով՝ ավտոմեքենայի վարորդը չի հասցրել հատել երկաթուղային ճանապարհը, ինչն էլ վթարի պատճառ դարձել:
Ընդ որում՝ Չիկագոյից Լոս Անջելես ուղևորվող ավելի քան 280 ուղևորներից ոչ ոք չի տուժել:
https://www.youtube.com/watch?v=y24ZWFo99t4