
Ամերիկայի գավաթ-2016. Չիլին հաղթեց Արգենտինային և նվաճեց գավաթը, Մեսսին չիրացրեց 11 մետրանոցը

ԱՄՆ-ում տեղի ունեցավ Ամերիկայի գավաթի եզրափակիչը, որում հանդիպեցին Արգենտինայի և Չիլիի հավաքականները: Հիմնական ժամանակն անցավ առանց խփված գնդակների, լրացուցիչ ժամանակը նույնպես ավարտվեց 0:0 հաշվով: Խաղի ճակատագիրը որոշվեց հետխաղյա 11 մետրանոցներով, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին չիլիացիները (4:2):
Ճակատագրական եղան արգենտինացի ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսիի և Լուկաս Բիգլիայի վրիպումները: Վճռական 11 մետրանոցն իրացրեց չիլիացի կիսապաշտան Ֆրանցիսկո Սիլվան:
Այսպիսով, Չիլիի հավաքակնն իր պատմության մեջ 2-րդ անգամ նվաճեց Ամերիկայի գավաթը:
Ամերիկայի գավաթ
Արգենտինա – Չիլի 0:0 (2:4)
Պատրաստեց Անի Գաբուզյանը