Բաժիններ՝

Բաքուն հայտարարել է, որ «Հարավային գազային միջանցքը» թույլ կտա վաստակել 30-50 միլիարդ դոլար

«Հարավային գազային միջանցք» ծրագրի իրագործումը թույլ կտա Ադրբեջանին վաստակել շուրջ 30-50 միլիարդ դոլար ածխաջրածինների վաճառքից և փոխադրումից, հայտարարել է Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամի (SOFAZ) գործադիր տնօրեն Շաhմար Մովսումովը՝ նշելով, որ դրանք նախնական տվյալներ են:

«Հարավային գազային միջանցքը» ԵՄ-ի կարևոր նախագծերից է և ենթադրում է 10 մլրդ ադրբեջանական գազի տեղափոխում Կասպյան շրջանից՝ Վրաստանով և Թուրքիայով դեպի Եվրոպա:

««Հարավային գազային միջանցքը» Եվրոպայի խոշորամասշտաբ և էներգետիկ նախագծերից է: Ադրբեջանի գազային ռեսուրսները, մասնավորապես, «Շահ Դենիզ» գազակոնդենսատային հանքավայրը, դեռևս միակ աղբյուրն են «Հարավային գազային միջանցքի» համար: Դա աշխարհի ամենամեծ գազային հանքավայրերից է:

«Հարավային գազային միջանցք» նախագծի իրագործումը թույլ կտա Ադրբեջանին վաստակել 30-50 միլիարդ դոլար»,- Մովսումովի խոսքերը մեջբերել է Trend-ը:
SOFAZ-ի ղեկավարը նշել է, որ ծրագրի իրագործումն ուղղված է Ադրբեջանի տնտեսության երկարաժամկետ զարգացմանը:

«Հարավային գազային միջանցք» նախագծի արժեքը գնահատվում է 40 մլրդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս