
Չինաստանում գրեթե 100 մարդ փոթորկի զոհ է դարձել

Չինաստանի Ցզյանսու նահանգում 99 մարդ փոթորկի և տորնադոյի զոհ է դարձել, ևս 846-ը վնասվածքներ է ստացել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Հզոր փոթորիկն ու կարկուտը մեծ վնասներ են հասցրել Յանչեն քաղաքի գյուղատնտեսական ցանքատարածություններին և գործարաններին:
Տարերային աղետը վնասել է էլեկտրալարերը, ոչնչացրել արևային մարտկոցների արտադրության գործարանը, որտեղ պահվել են քիմիական վտանգավոր նյութեր:
Առանց տանիքի է մնացել ավելի քան մեկուկես հազար մարդ: