Բաժիններ՝

ԵՄ-ն չպետք է վրեժխնդիր լինի Բրիտանիայից Brexit-ի բանակցությունների ժամանակ. Մերկել

Եվրամիությունը չպետք է կոպիտ և մեծամիտ լինի Բրիտանիայի նկատմամբ երկրի՝ ԵՄ-ից դուրս գալու բանակցությունների ժամանակ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Նման հայտարարություն կանցլերն արել է ԵՄ հիմնադիր 6 երկրների ներկայացուցիչների հետ (Ֆրանսիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Իտալիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա) նիստի արդյունքներով, որի ժամանակ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոչ էր արել Լոնդոնին արագ լքել միությունը, հայտնում է BBC-ն:

Մերկելը հայտարարել է, որ «լավ մթնոլորտի» հույս ունի Բրիտանիայի հետ բանակցությունների ժամանակ: «Դուրս գալը չպետք է տևի անվերջ, սակայն ես չէի պայքարի առավելագույնս կարճ ժամանակահատվածի համար»,- ասել է Մերկելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930