Բաժիններ՝

«Մարտահրավեր եմ նետել ՈւԵՖԱ-ին». Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ

Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Ալեխանդրո Դոմինգես Վիլսոնը հաղորդել է, որ իր ֆեդերացիան մարտահրավեր է նետել ՈւԵՖԱ-ին՝ առաջարկելով խաղ 2016թ. Եվրոպայի առաջնության և Ամերիկայի գավաթի հաղթողների միջև:

«Մենք մարտահրավեր ենք նետել ՈւեՖԱ-ին՝ առաջարկելով Եվրո-2016-ի հաղթողին՝ խաղալ Ամերիկայի գավաթի հաղթողի հետ: Ուղարկել ենք ՈւԵՖԱ-ին համապատասխան առաջարկ մեր ֆեդերացիաների չեմպիոնների միջև խաղ անցկացնելու մասին, որպեսզի տեսնենք, թե ով է ավելի ուժեղ: Հիմա նրանցից ուզում ենք պաշտոնական պատասխան»,- Վիլսոնի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Եվրո-2016-ը տեղի է ունենում Ֆրանսիայում հունիսի 10-ից մինչև հուլիսի 10-ը և գտնվում է 1/8 եզրափակիչ փուլում: Ամերիկայի գավաթի եզրափակչում հունիսի 26-ին կխաղան Արգենտինայի և Չիլիի հավաքականները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս