«Իսպանիան միշտ վախեցել է Իտալիայից». Խավի
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խավին կիսվել է Եվրո-2016-ի 1/8 եզրափակչում կայանալիք Իսպանիա-Իտալիա խաղի սպասումներով:
«Թվում է, մենք դատապարտված ենք հանդիպելու, և երկու թիմերի համար էլ դա անհաջողություն է: Այս հանդիպումը տեղի է ունենում չափազանց շուտ: Այն կարող էր լինել կիսաեզրափակչի, նույնիսկ եզրափակչի շրջանակներում:
Հաշվի առնելով Եվրո-2016-ի միջին մակարդակը, ինձ համար Իսպանիան և Իտալիան եզրափակիչ դուրս գալու հիմնական թեկնածուներն էին:
Խաղը դիտարժան կլինի: Իսպանիան ստիպված կլինի վարել խաղը, որովհետև Իտալիան իրեն լավ է զգում առանց գնդակի: Երբ իտալացիները ետ են վերադարձնում գնդակը, նրանք շատ խելամիտ են խաղում: Գնդակին տիրելը նրանց առաջնայնությունը չէ: Իսպանիան տանջվում է առանց գնդակի, Իտալիան՝ ոչ:
Ես հարգանքով եմ վերաբերվում Իտալիայի փիլիսոփայությանը և բնավորությանը: Այն ամենաանհարմար մրցակիցն է Իսպանիայի համար: Իտալիայի պատմությունը հավերժ մրցակցությունն է: Իսպանիան միշտ վախեցել է Իտալիայից: Վերջին ժամանակները մենք հաճախ ենք հաղթել, բայց միշտ զգացողություն կա, որ մենք կարող ենք հեշտությամբ պարտվել»,- ասել է Խավին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը