
«Պատրաստ եմ օգնել Ռուսաստանի հավաքականին». Գուս Հիդինգ

Գուս Հիդինգի երկրորդ գալուստն ավելի մոտ է:
«Եթե ես կարողանամ օգնել, ապա կանեմ դա: Ռուսաստանը գտնվում է շատ բարդ վիճակում: Սպորտը կարող է բարելավել երկրի իմիջը, չնայած, հնարավոր է, դա իմ իդեալիստական հայացքն է»,- Հիդինգի խոսքերն է մեջբերում NOS-ը:
Պատմության մեջ մեկ անգամ Ռուսաստանը հաղթահարել է խոշոր մրցաշարի խմբային փուլը Հիդինգի գլխավորությամբ և Եվրո-2008-ում նվաճել է բրոնզե մեդալներ:
2010թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Ռուսաստանը պարտվեց Սլովենիայի հավաքականին երկու խաղերում (2:1, 0:1), որից հետո Գուս Հիդինգը հրաժարական տվեց:
Անցյալ տարվա դեկտեմբերին հոլանդացին գլխավորեց մրցաշրջանի մեկնարկը ձախողած «Չելսին», բայց կարողացավ բարձրացնել «կապույտներին» ընդամենը մինչև 10-րդ հորիզոնական:
Երկուշաբթի Ռուսաստանի հավաքականը պարտվեց Ուելսին (0:3) և գրավեց վերջին տեղը: Խաղի ավարտից հետո Լեոնիդ Սլուցկին հայտարարեց հրաժարականի մասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը