Բաժիններ՝

«Լեսթերը» 4 տարով երկարաձգեց պայմանագիրը Ջեյմի Վարդիի հետ

«Աղվեսների» տրանսֆերային սպեկուլյացիաների վերջը դրեցին:

««Լեսթերն» այսօր՝ հինգշաբթի, համաձայնեցրել է Ջեյմի Վարդիի ներկայացուցիչների հետ պայմանագրի երկարաձգումը 4 տարով: Երկու կողմերն էլ հույս ունեն, որ այս հայտարարությունը վերջ կդնի Ջեյմիի Վարդիի ապագայի մասին վերջին շշուկներին ու կհաստատի նրա նվիրվածությունն ակումբին:

Հետագա մեկնաբանություններ չեն հետևի ոչ ակումբից, ոչ էլ ֆուտբոլիստից մինչև Եվրո-2016-ի ավարտը»,- ասվում է «Լեսթերի» պաշտոնական կայքում:

Վարդիով ակտիվորեն հետաքրքրվում էր «Արսենալը»: Ջեյմին մերժել է «Զինագործների» առաջարկը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930