Բաժիններ՝

Անտուան Գրիզմանը երկարաձգել է պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ մինչև 2021 թվականը

Լավ լուրեր «Հնդկացիների» երկրպագուների համար:

Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը վերաստորագրել է պայմանագիրը ակումբի հետ, որը լրանում է 2020թ. հուլիսին: Գրիզմանի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2021թ. հունիսի 30-ին:

««Ատլետիկոն» ձգտում է բացարձակ մակարդակի և դա օգնում է մեզ բոլորիս շարունակել զարգանալ: Կարող եմ միայն շնորհակալություն հայտնել երկրպագուներին աջակցության համար և խնդրել նրանց գործել նույն ոգով»,- հաղորդել է Անտուանը:

«Ակումբն ունի կայուն մտադրություն պահել բոլոր առանցքային ֆուտբոլիստներին, ինչպիսին հանդիսանում է նաև Գրիզմանը»,- հաղորդել է մադրիդցիների մարզական տնօրեն Խոսե Լուիս Կամիներոն:

Գրիզմանը «Ատլետիկո» է տեղափոխվել «Ռեալ Սոսյեդադից», 2014 թվականին, 30 մլն եվրոյով:

2015-16թթ. մրցաշրջանում անցկացրած 54 խաղերում ֆրանսիացին դարձել է 32 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930